211652_close_icon
views-count37512 դիտում article-date 12:40 05-07-2021

Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. բախվել են սև ու սպիտակ ВАЗ 2106-երը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հուլիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում Լանջազատ գյուղի սկզբնամասում բախվել են Դվին գյուղի բնակիչ՝ 26-ամյա Ռազմիկ Ավետիսյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 35 AX 073 համարանիշի և Լանջազատ գյուղի բնակիչ՝ 20-ամյա Յուսուպ Սլոյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 36 QQ 162 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ռ. Ավետիսյանը, վերջինիս ուղևորներ՝ Դվին գյուղի բնակիչ, 37-ամյա Արմեն Հակոբյանը, Վեդի քաղաքի բնակիչ՝ 21-ամյա Էդիկ Թումասովը և Յ. Սլոյանի ուղևոր՝ Լանջազատ գյուղի բնակիչ՝ 18-ամյա Միշա Սլոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի   
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+

Նմանատիպ նյութեր