211652_close_icon
views-count2026 դիտում article-date 23:37 04-07-2021

Հրդեհ Ներքին Խնձորեսկ գյուղում

Հուլիսի 4-ին, ժամը 15։08-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Խնձորեսկ գյուղի սահմանային տարածքում խոտածածկ տարածք է այրվում։ Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 15 հա խոտածածկույթ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։13-ին։

Նմանատիպ նյութեր