211652_close_icon

Հունիսին Արցախում վերաբնակեցվել է 39 մարդ. օպերատիվ շտաբ

views-count1161 դիտում article-date 14:40 04-07-2021
2021 թվականի հունիս ամսում Օպերատիվ շտաբի կողմից դեպի ԱՀ ճանաչողական այցերի կազմակերպման և տեղափոխման շրջանակներում Արցախի Հանրապետության տարբեր բնակավայրեր վերաբնակեցման համար տեղափոխվել է 8 ընտանիք (թվով 39 մարդ)։

Այս մասին հայտնում են ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբից:

Հայտնում են նաև, որ 10 ընտանիքի տեղափոխման գործընթացը կազմակերպման փուլում է: Ընդհանուր առմամբ, Արցախի Հանրապետության տարբեր բնակավայրեր վերաբնակեցման համար տեղափոխվել է 76 ընտանիք (թվով 376 մարդ)։

Նմանատիպ նյութեր