211652_close_icon
views-count1839 դիտում article-date 14:07 02-07-2021

Փաշինյանական իշխանության անհեռատես երազանքները փուռը տվեցին «սիրելի հպարտ քաղաքացիներին». Արման Աբովյան

Ես միշտ մի տեսակ նախանձել եմ (սա իհարկ է կեսկատակ) և միաժամանակ զարմացել եմ այն մարդկանց վրա, որոնք ունակ են մշտապես ապրել իրենց անիրատես երազանքների մեջ և, որոնք կատաղի համառությամբ միտումնավոր հերքել են իրենց համար ոչ հաճելի իրողությունը։

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այդ կարգի մարդիկ կենցաղում կարող է և ինչ որ մի ձև կկարողանան գոյատևել, բայց, երբ իրենց ձեռքը հայտնվում է պետական մակարդակով որոշումներ կայացնելու իրավունք, ապա այդ մարդիկ միանգամից դառնում են վտանգավոր պետության բնականոն գոյության համար։

Մենք կարող ենք բերել հարյուրավոր օրինակներ, թե ինչպես փաշինյանական իշխանության անհեռատես երազանքները և ակնհայտ վտանգները անտեսելը, բառիս բուն իմաստով, փուռը տվեցին «սիրելի հպարտ քաղաքացիներին»։

Օրինակ՝ Հայաստանը փաստացի էլ չունի հնարավորություն կառավարել արտաքին պարտքը (կիսադեֆոլտային իրավիճակ), Հայաստանի ինքնիշխանությունը գրեթե ոչնչացված է, Արցախի մասին «ժողովրդի իշխանությունը» գերադասում է չխոսել, հազարավոր զոհերի, գերիների և հոգեբանական առումով ջախջախված ժողովրդի մասին հասկանալի բան չենք լսի իրենցից, կապիտուլյացիայի մասին նույնպես «համեստորեն» գերադասում են ծպտուն չհանել։

Ախր, ի՞նչ ենք սպասում այս իշխանությունից, որը նույնիսկ գյուղացիների համար էլեմենտար ոռոգման խնդիրը ունակ չի լուծել։

Գոնե ինչ որ հետևություններ անեին, մի հասկանալի քայլեր կատարեին, բայց ոչ...լսում եմ իրենց ինքնավստահ և ամպագոռգոռ հայտարարությունները և համոզվում եմ, որ ինքնախաբեության և ազգակործանման «փառատոնը» իրենք համառորեն շարունակելու են։

Չգիտեմ նույնիսկ ինչ ասել, սակայն հասկանում եմ, որ, եթե լիներ հակառակը, եթե իրենք գոնե մի քիչ սթափ գնահատեին իրավիճակը, ապա մուրճով և «պողպատե մանդատով» դուրս կգային ոչ թե իրենց ընդիմախոս քաղաքացիների դեմ, այլ նույն եռանդով թուրքի դեմը կառնեին...վա՜յ, կներե՛ք, մոռացա, իրենց համար թուրքը ընդամենը օպոնենտ է, իսկ թշնամին իրենց համար այն մարդիկ են, որոնք սթափ գնահատելով իրավիճակը՝ չեն ուզում ապրել թուրքական լծի տակ։

Մի խոսքով, վիճակը գնալով առավել սրանում է, իսկ իրենք զբաղված են ամեն ինչով, բացի իրական վտանգները չեզոքացնելուց։

Սա, իմիջայլոց, չարախոսություն չի, սա «չոր» իրականությունն է, որի մեջ ապրում է ամբողջ երկիրը՝ բացի իրենցից։

Եվ հա՛, քանի չեմ մոռացել․

Ապագա Կա՛...վայելե՛ք։

Նմանատիպ նյութեր