211652_close_icon
views-count1838 դիտում article-date 09:32 02-07-2021

ԱԻ նախարարի պաշտոնակատարի շնորհավորական ուղերձը ՀՀ դատախազության աշխատակցի օրվա առթիվ

Հարգելի՛  պրն. Դավթյան, 

ջերմորեն շնորհավորում եմ  Ձեզ և  ՀՀ դատախազության բոլոր աշխատակիցներին՝  մասնագիտական տոնի առթիվ:

Դատախազական համակարգն   իր բազմամյա փորձով և մասնագիտական բարձր որակներ ունեցող աշխատակիցների շնորհիվ նպաստում է  մեր երկրի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը, Սահմանադրական իրավունքի իրացմանը:  

Բարձր գնահատելով ձեր դժվարին ու պատասխանատու աշխատանքը` մաղթում եմ նոր ձեռքբերումներ  հետագա գործունեության մեջ և  աշխատանքային  անսպառ եռանդ:
 

ԱԻ նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյան

Նմանատիպ նյութեր