5886 դիտում
18:00 01-06-2018
ՀՀ դատախազության շնորհավորական ուղերձը Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Սիրելի մանուկներ, ՀՀ դատախազությունը սրտանց շնորհավորում է ձեզ՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, որն իրականում բոլորիս համար դարձել է ամենազվարթ, գունագեղ և պայծառ տոն:
Մեր երկրի զարգացման գրավականներից մեկը ձեր կենսախինդ բարօրության ապահովումն է, ձեզ համար այնպիսի միջավայրի ստեղծումը, որտեղ ոչ միայն կարողանաք լիարժեք ինքնաիրացվել, այլև ձեր ընտանիքների, հասարակական աջակցության և օժանդակության ներքո ձևավորվել ու կայանալ որպես անհատ և մեր երկրի ապագա արժանի քաղաքացի:
Դրա նախադրյալներից մեկը ձեզ սխալ, հասարակության և հենց ձեզ համար երբեմն վտանգավոր ու անցանկալի ճանապարհով ընթանալուց, գիտակցաբար, իսկ շատ դեպքերում անգիտակցաբար տարատեսակ զանցանքների և հանցանքների կատարումից զերծ պահելն է, ձեզ հնարավոր ճնշումներից, բռնությունների ենթարկվելուց պաշտպանելը, որը մեր՝ իրավապահ մարմիններիս հիմնական պարտականություններից է:
ՀՀ դատախազության համար առաջնային է երեխաների քրեաիրավական պաշտպանության լիարժեք ապահովումը, հանցածին գործոնների, երեխաներին հանցագործությունների կատարման կամ դրանցում ներգրավման պատճառների ու պայմանների համակողմանի վերհանումը, շահագրգիռ պետական մարմինների ու հասարակական միավորումների հետ ամենասերտ համագործակցությամբ դրանց վերացումը:
Հատկապես շնորհավորում ենք մեր այն երեխաների տոնը, ովքեր հանգամանքների բերումով գտնվում են անազատության մեջ: Նրանց մաղթում ենք առողջություն, ուղղվելու, սխալներն այլևս չկրկնելու խորը, անշրջելի գիակցում և հասարակությանը լիարժեք ինտեգրվելու և կյանքում սեփական արժանապատիվ տեղը գտնելու լուսավոր ապագա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1083 դիտում
10:17 01-06-2015
Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ
5155 դիտում
14:54 01-06-2018
Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձը Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ
1208 դիտում
13:29 01-06-2022
Մարդու իրավունքների պաշտպանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ
Այս բաժնից
1147 դիտում
19:28 01-02-2025
Ջերմուկում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը
985 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը