7815 դիտում
23:00 01-07-2021
Ասացին՝ Մեղրիում մնալդ նպատակահարմար չէ. Մեղրիի զորամասի արդեն նախկին հրամանատար. News.am
Ես զինվորական եմ, քաղաքականությամբ երբեք չեմ զբաղվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արգամ Գեւորգյանը։ Հիշեցնենք, որ Մեղրիի եւ Մեհրաբի զորամասերի հրամանատարների նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն։ Նախարարությունը պատճառների մասին չէր հայտնել, սակայն ըստ շրջանառվող լուրերի՝ հրամանատարներին ազատել են ծառայությունից՝ Փաշինյանի օգտին ձայներ ապահովելուց հրաժարվելու համար։ Արգամ Գեւորգյանն ասաց, որ սեփական զեկուցագրի համաձայն զորացրվել է։ Նախկին հրամանատարը պատմեց, թե ինչն է իրականում հանգեցրել այսպիսի իրավիճակի. «Վերադասն ինձ տեղեկացրել է, որ ես ծառայությունից դուրս եմ գալիս, ասացին՝ նպատակահարմար չէ Մեղրիում մնալդ։ Ես էլ զեկուցագիր եմ գրել եւ զորացրվել։ Իրենք են ուզեցել աշխատանքից ազատել, ես ինքնակամ եմ դուրս եկել»։
Արգամ Գեւորգյանի պնդմամբ՝ այս գործընթացի պատճառներից է նաեւ այն, որ ինքը Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի ընկերն է։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
Արգամ Գեւորգյանի պնդմամբ՝ այս գործընթացի պատճառներից է նաեւ այն, որ ինքը Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի ընկերն է։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1162 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին
4642 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած