211652_close_icon
views-count1809 դիտում article-date 16:13 10-04-2021

Մեղրիում ադրբեջանցիներ չկան, բայց պրոցեսի ոչ հրապարակային լինելը մտավախություններ է առաջացնում. Մեղրիի քաղաքապետ. News.am

Մեղրիում այս պահին որեւէ մասնագետներ չեն եկել եւ չափագրումներ չեն արվում այս պահին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը` արձագանքելով մամուլում տարածված այն տեղեկատվությանը, որ գերներալ Մուրադովի հետ մասնագետներ են եկել Զանգեզուրով տրամադրվելիք ճանապարհի հետ կապված չափումներ անելու:

«99 տոկոս հավանականությամբ նման բան չկա, եթե լիներ մենք կտեսնեինք: Եթե լինի կոմունիկացիաների բացման հարց, լավ կլինի, որ բոլոր ընթացակարգերը պահպանելով առաջ շարժվեն: Բայց էդպես թաքուն, անհասկանալի, արդեն մտավախություններ են առաջանում, պրոցեսի ոչ հրապարակային լինելն է մտավախություն առաջացնում»,-ասաց նա:

Զաքարյանի խոսքով` Մեղրի հարցը Հայաստանի անկախության եւ լինելիության հարցն է:

«Եթե խոսքը վերաբերում է կոմունիկացիների բացմանը` Նախիջեւան- Ադրբեջան իրար հետ կապելու համար, օգտվել Հայաստանի տրանզիտային հնարավորություններից, դա կարելի  է քննարկել մասնագետների հետ, բայց եթե պետք է քննարկել առանց մեր պետության ընթացակարգերը պահպանելու,ինչ-որ մի շարժ լինի, դա իմ կարծիքով մեր անկախության կորուստն է: Եթե այդպես է, ինչու մենք Իրանին չենք թողնում մեր պետության տարածքով գնալ Վրաստան եւ այլն, ինչ տարբերություն:  Հիմա ինչ էլ խոսենք, ենթադրություններով ենք խոսելու, քանի որ դեռ հստակ ոչ մի բան չկա»,-ասաց նա:

Անդրադառնալով այն հարցին, թե ի վերջո ճանապարհ, թե միջանցք է տրամադրվելու, Մեղրիի քաղաքապետն ասաց, որ մինչ այժմ ավելի շուտ թշնամու հայտարարություններն են իրականություն դառնում եւ չի կարող ասել, թե այս անգամ ինչ զիջումների կգնան մեր իշխանությունները:

Նմանատիպ նյութեր