1959 դիտում
20:39 01-07-2021
Լոս Անջելեսում Թումո կենտրոն կբացվի
Լոս Անջելես քաղաքի ու USC հայագիտական ինստիտուտի հետ համագործակցությամբ Հարավարևելյան Սան Ֆերնանդո հովտում կհիմնադրվի ԱՄՆ առաջին Թումո կենտրոնը։ Ծրագիրն իրականացնելու համար հատկացվելու է 9 միլիոն դոլար` այս մասին հայտնել է Կալիֆոռնիայի օրենսդիր մարմնի ստորին պալատի անդամ Ադրին Նազարյանը։
Բացի այս, 1 միլիոն դոլար կտրամադրվի Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի հայագիտական հետազոտությունների ինստիտուտին, ևս 1 միլիոն դոլար՝ Lark Musical Society-ին, որն ապահովում է բարձրորակ դասական երաժշտական կրթություն:
«Ես շատ հպարտ եմ, որ Կալիֆոռնիան աջակցում է այս երեք կազմակերպությունների առաքելությանը, որոնք շարունակաբար ապացուցում են իրենց ձգտումն ու արդյունավետությունը մեր երիտասարդներին կրթելու և նրանց ապագային միտված ներդրումներ կատարելու հարցում։ Լինի դա արվեստ, կրթություն, թե տեխնոլոգիա, այս երեք կազմակերպություններն էլ ցույց են տվել, որ օգնում են մեր ուսանողներին հաջողության հասնել ու զգալիորեն զարգացնում և ընդլայնում են երիտասարդ սերունդների կրթական, ինչպես նաև մասնագիտական փորձառությունը», - իր խոսքում ասել է համագումարի անդամ Անդրին Նազարյանը:
Սան Ֆերնանդոյի հովտում հիմնադրվող Թումո կենտրոնը կգործի անվճար հիմունքներով և բաց կլինի 12-18 տարեկան պատանիների համար։

Նմանատիպ նյութեր
11886 դիտում
20:43 27-06-2020
Լոս Անջելես – Երեւան ուղիղ չվերթ կլինի հուլիսի 11-ին․ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
Այս բաժնից
763 դիտում
12:19 25-01-2025
«Արարատցեմենտ» գործարանում խնդիր չկա, աշխատակիցների անձնական բնույթի հարցերը լուծում են ստացել
700 դիտում
12:06 25-01-2025
Եկեղեցին տոնում է Սուրբ Աթանաս և Սուրբ Կյուրեղ հայրապետների հիշատակության օրը
991 դիտում
11:18 25-01-2025
Կիբեռմարտահրավեր. ներդրումային խարդախություններ. ՆԳՆ-ն զգուշացնում է