Գոռ Մալաքյանը տեղափոխվեց «Արարատ»
Երևանի «Արարատը» պայմանագիր է ստորագրել Գոռ Մալաքյանի հետ: Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։
27-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբն էր «Փյունիկը», որի կազմում նախորդ մրցաշրջանում անցկացրել է 10 հանդիպում:
Մինչ այդ նա հանդես է եկել «Արարատ-Արմենիայում», ուկրաինական «Ստալում», «Շիրակում», «Ալաշկերտում» և «Փյունիկում»:
Մալաքյանն իր կարիերայի ընթացքում երկուական անգամ նվաճել է Հայաստանի չեմպիոնի, գավաթակրի և սուպերգավաթակրի տիտղոսները:
Գոռ Մալաքյանը նաև 18 հանդիպում է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կազմում: