211652_close_icon
views-count2763 դիտում article-date 16:31 29-06-2021

Արմեն Չարչյանին վիրահատել են

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Արմեն Չարչյանը երեկ բժշկական միջամտության է ենթարկվել, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նրա փաստաբան Արամ Վարդևանյանը։

«Վիրահատական միջամտություն է տեղի ունեցել սրտի վիճակի ստենտերի ուսումնասիրման նպատակով, ընդհուպ, անեսթեզիայի միջոցով է դա արվել», - ասաց նա։

Վարդևանյանը նշեց, որ առողջական վիճակի նման զարգացումները հաջորդել են Չարչյանի կալանավորման որոշմանը։

«Ես իսկապես հույս ունեմ, որ, ի վերջո, որոշակի սահմաններ կան, որ իրավապահները, քրեական հետապնդման մարմինները չեն անցնի, ես չեմ կարծում, որ առողջական վիճակի քայքայումն է ելակետը որևէ իրավապահ մարմնի», - նշեց Չարչյանի փաստաբանը։

Նմանատիպ նյութեր