11234 դիտում
21:25 03-11-2017
Գրիշա Սարգսյանը «Փառապանծ մարտիկ» մեդալ և պատվոգիր հանձնեց ճանաչված և սիրված բժիշկ, մեծ հայրենասեր Արմեն Չարչյանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Արմեն Գերասիմի Չարչյանին մեր հայրենիքում շատերը գիտեն որպես Վնասվածքաբան-օրթոպեդ, բժշկական գիտությունների դոկտոր, Երևանի պետական բժշկական համալսարանի վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնի վարիչ և [url=http://doctors.am/hy/izmirlian-medical-center]«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն[/url]…
Բայց կարծում ենք, վաղուց եկել է ժամանակը մեր ժողովրդին իրազեկելու նաև, որ Ա. Չարչյանը առաջին հերթին մեծ հայրենասեր է և իր Հայրենիքի սահմանների անառիկության, ազատության և Հայաստան երկրի հզորության համար մտահոգ զինվոր, նվիրյալ մարդ և մտավորական:
Այդ նա էր, որ Արցախյան ազատամարտի օրերին, մեր սուրբ հայրենիքի ազատության կանչով, թողեց իր հարմարավետ կաբինետն ու մեկնեց ռազմի դաշտ և հենց այնտեղ` սուրացող գնդակների ներքո, մահվան վտանգը աչքի առաջ, վրանի տակ, կատարեց աներևակայելի խիզախություն պահանջող իր վիրահատությունները` երկրորդ կյանք պարգևելով մեր զինվորներին:
Ա, Չարչյանը մինչ օրս հայրենիքի ազատության համար կռված և վիրավորում ստացած զինվորների կողքին է, բարեգործական հիմունքներով կատարել է տասնյակ վիրահատություններ և կազմակերպել հայրենյաց զինվորների անվճար բուժումները տարբեր բուժհիմնարկներում:
Բժշկի նվիրվածությունն ու հայրենասիրությունը բնութագրող հերթական քայլը անցյալ տարվա ապրիլյան պատերազմին հաջորդած օրերն էին, երբ նա բազմաթիվ անքուն գիշերներ անցկացրեց վիրահատական սեղանների շուրջ` կատարելով աներևակայելի բարդ վիրահատություններ…
Եվ ամենևին էլ պատահական չէր, որ օրերս միջազգային ոստիկանական ասոցիացիայի Հայաստանյան գրասենյակի և ոստիկանության ռազմականացված ջոկատի՝ ՕՄՕՆ-ի վետերանների միության նախագահ, ազատամարտիկ Գրիշա Սարգսյանի կողմից հայրենասեր բժիշկ Ա. Չարչյանն արժանացավ «Փառապանծ մարտիկներ» ՀԿ պատվոգրին և «Փառապանծ մարտիկ» մեդալին:
- Ես գիտեմ, որ մեր ժողովուրդը սիրում և հարգում է Արմեն Չարչյանին,- մեր զրուցի ժամանակ նշեց գնդապետ Գրիշա Սարգսյանը,- և ամենքը գիտեն, որ ես հենց այնպես մեդալներ չեմ շնորհում: Մեր զինակից ընկեր Արմեն Չարչյանն արժանի է Հայրենքի լավագույն պարգևներին, իմ հարյուրավոր ազատամարտիկ ընկերները տեսել են նրա սխրանքները պատերազմական պայմաններում, նա մեծ բարեգործ է, նաև իսկական զինվոր և իրոք` փառապանծ մարտիկ:
Մեզ մնում է միայն ավելացնել` շնորհավոր պարգևդ, սիրելի բժիշկ Ա. Չարչյան: Քո նվիրական բոլոր գործերում թող Աստված պահապան լինի քեզ…
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
1230 դիտում
16:22 20-04-2015
Արմեն Մուրադյանը վաստակաշատ բժշկուհի Հասմիկ Ղազինյանին հանձնեց ՀՀ ԱՆ պատվոգիր
Այս բաժնից
709 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2056 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
709 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար