211652_close_icon
views-count2981 դիտում article-date 19:12 28-06-2021

Ամեն մեկն ուզում է իր ձևով օգնել Չարչյանին. բոլորը պետք է գործեն իրենց խղճի և արդարադատության շրջանակներում. բժիշկ Արման Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Tert.am-ը գրում է. Մենք բոլորս էլ պահանջում ենք, որ Չարչյանի կալանքը հանեն, քանի որ նա չի կարող որևէ կերպ վատ անդրադառնալ հանրության վրա: Այս մասին այսօր հաջակցություն Արմեն Չարչյանի ՀՔԾ-ի դիմաց բժիշկների ակցիայի ժամանակ ասաց բժիշկ Արման Սահակյանը:

Հիշեցնենք, որ այսօր բժիկշկները ՀՔԾ-ի դիմաց ենք՝ պահանջելով արդարություն և ազատություն «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին:

Նշենք, որ պրոֆեսորը մեղադրվում է ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու համար։

Ըստ իրավապահների՝ Մայր Աթոռին պատկանող «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրենը իր ղեկավարած բժշկական կենտրոնի աշխատակիցներին հարկադրել է պարտադիր կերպով մասնակցել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին։ Չարչյանը չի ընդունում մեղադրանքը:

«Երբ խոսում են մի մարդու մասին, որ իր ամբողջ կյանքը նվիրել է Հայաստանի հանրության առողջությանը, խնդրում եմ, փնովելուց առաջ ամեն մեկը գրի, թե հանրապետության համար ինչ են արել: Այո, մենք աշխատում ենք, սա մեր սուրբ պարտականությունն է, բայց ես չեմ կարող ասել՝ արդյոք այսպես շարունակվելու դեպքում մենք կարող ենք նույն ուժով շարունակել, մենք էլ ենք մարդ»,-ասաց բժիշկը:

Բժիշկ Սահակյանը նշեց, որ ամեն մեկն ուզում է իր ձևով օգնել Չարչյանին և բոլորը պետք է գործեն իրենց խղճի, արդարադատության շրջանակներում. «Հավատացնում եմ, որ միայն այս դեպքում կապրենք ամենալավ երկրում»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր