211652_close_icon
views-count1635 դիտում article-date 18:32 28-06-2021

Հովհաննես Բաչկովը օլիմպիական ուղեգիր ստացավ

Տոկիոյի մարզահանդես մեկնող հայաստանցի մարզիկների թիվը ևս մեկով ավելացավ և  դարձավ 14: Նա  գյումրեցի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովն է / 63 կգ /:

Հայաստանի օլիմպիականների  կազմը այժմ  հետևյալ տեսքն ունի. հունահռոմեական  ոճի ըմբիշներ Արմեն Մելիքյան / 60 կգ/, Կարեն Ասլանյան / 67 կգ /, Կարապետ Չալյան / 77 կգ /, Արթուր Ալեքսանյան / 97 կգ /, ազատ ոճայիններ Արսեն Հարությունյան  / 57 կգ / Վազգեն Թևանյան / 65 կգ /, բռնցքամարտիկներ Կորյուն Սողոմոնյան / 52 կգ / , Հովհաննես բաչկով / 63կգ / Արման  Դարչինյան / 75 կգ /, սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյան,  հրաձգուհի Էլմիրա Կարապետյան, ծանրորդներ  Իզաբելա Յայլյան  / 59 կգ /, Սիմոն Մարտիրոսյան / 109կգ / և  ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյան / 73 կգ/:

Սպասվում են նոր համալրումներ:

Նմանատիպ նյութեր