57030 դիտում
17:12 27-06-2021
Վենդետա Կոտայքի մարզում. Արամուս գյուղի մշակույթի տան մոտից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխվել 2 քաղաքացի
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում հունիսի 25-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուք–դանակահարության փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 22:30-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահագանգ է ստացվել, որ «գագաթային շրջանի սալջարդ վերք, աջ հոնքի սալջարդ վերք, աջ ականջախեցու սալջարդ վերք, վերին վերջույթների բազմաթիվ սալջարդենր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սարո Ռուստամյանի գլխավորությամբ:
Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Արամուս գյուղի բնակիչ, 27-ամյա Արշակ Մակարյանն է, ով բժիշկներին հայտնել է որ ավտոտնակում աշխատանքներ կատարելիս վայր է ընկել:
Մինչ ոստիկանները տաք հետքերով պարզել են դեպքի հանգամանքները, որ նրա ասածը իրականությունից հեռու է, կարճ ժամանակ անց «Աբովյան» բժշկական կենտրոնից հերթական ահազանգն է ստացվել ոստիկանության Կոտայքի բաժին, որ «կրծքավանդակի ձախ կեսի, որովայնի աջ թուլակողի, ձախ ուսի շրջանի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Կոտայքի բաժնի ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ տեղափոխվածը Արամուս գյուղի բնակիչ, 23-ամյա Արմեն Հունանյանն է:
Բժիշկները ոստիկաններին, այնուհետև հիվանդանոց ժամանած Աբովյանի քննչական բաժնի քննիչներին ՝ բաժնի պետ Գառնիկ Մաթևոյանի գլխավորությամբ, հայտնել են, որ վերջիններս ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություններ տալու, քանի որ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:
Մինչ բժիշիկները պայքարում էին նրանց կյանքի համար, Կոտայքի բաժնի ոստիկաններն ու Աբովյանի քննչական բաժնի քննիչները տաք հետքերով պարզել են, որ նույն օրը՝ ժամը 22:00-ի սահմաններում Արամուս գյուղի կենտրոնական փողոցում գտնվող մշակույթի տան մոտ անձանական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Ա. Հունանյանը մահակով ծեծի է ենթարկել Ա. Մակարյանին, հարվածելով նրա մարմնի տարբեր մասերին, իսկ վերջինս էլ դանակով հարվածներ է հասցրել Ա. Հունանյանին:
Փաստի առթվ Աբովյանի քննչական բաժնում քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սա վենդետա է, քանի որ տարիներ առաջ նրանց ընտանիքների միջև հերթական լուրջ միջադեպն է տեղի ունեցել, որի պատճառով կա հարուցված քրեական գործ և մեկ հոգի կալանավորված անձ կա:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
3454 դիտում
20:18 16-12-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (15.12.2024 թ․)