211652_close_icon
views-count2691 դիտում article-date 18:14 25-06-2021

Միֆեր և փաստեր ծխելու մասին











ՄԻՖ 1․Ամենավտանգավորը նիկոտինն է


Թյուր կարծիք կա, որ ծխելու հետ կապված հիվանդությունների հիմնական պատճառը նիկոտինն է: Դա ամենևին էլ այդպես չէ: Նիկոտինն ակտիվ նյութն է, որ կախվածություն է առաջացնում:
 Հիմնական վտանգավոր ազդեցությունն ունեն ծխախոտի ծուխն ու խեժը, որոնց հետ մեկտեղ մի շարք հիվանդածին նյութեր են թափանցում օրգանիզմ: Հենց այս նյութերն էլ, թափանցելով ներքին օրգաններ (բերանի խոռոչից մինչև միզապարկ), խափանում են դրանց աշխատանքը և խթանում են քաղցկեղի առաջացումը:

Այդ իսկ պատճառով գիտությունն ու տեխնոլոգիաներն ստեղծել են անծուխ այլընտրանքներ այն չափահաս ծխողների համար, ովքեր, միևնույն է, շարունակելու են ծխել: Վերջիններիս օգտագործման դեպքում չկա ծուխ, խեժ և պասիվ ծխելու վտանգ։

ՄԻՖ 2․ Ծխելը կամ չծխելն անձնական ընտրություն է, որը չի վերաբերում շրջապատին:


Ո՞րքան մարդ գիտեք, որ միայնակ են ծխում` փակված ամբողջովին մեկուսացված հատուկ սենյակում:

Մինչդեռ ծխողի ծխելու իրավունքն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է չխծողի մաքուր օդ շնչելու իրավունքը: Այնուամենայնիվ, շատերը դա հաշվի չեն առնում` այն դեպքում, երբ ծխախոտի ծխի անվտանգ մակարդակի ազդեցություն պարզապես գոյություն չունի: Ավելին, այսպես կոչված «երկրորդային ծուխը», որ մարդիկ ստիպված շնչում են ծխողի կողքին գտնվելիս, պարունակում է նվազագույնը 400 քիմիական նյութեր, ռադիոակտիվ իզոտոպներ և շուրջ 70 քաղցկեղածիններ: Չծխող մարդու օրգանիզմը` ի տարբերություն ծխողինի, սովոր չէ այդ նյութերի ազդեցությանը, այդ պատճառով դրանք ավելի վտանգավոր են հենց չծխող մարդկանց համար: Աշխարհում երեխաների մեծամասնությունը պասիվ ծխող է,
և շուրջ 50 միլիոն հղի կին էլ ստիպված դառնում է պասիվ ծխող:

ՄԻՖ 3․ Ծխելը սովորություն է


Հանուն արդարության նշենք, որ վերոնշյալն այդքան ճիշտ ձևակերպում չէ: Եղունգները կրծելը, քիթը վեր քաշելը, կամ պարզապես կարմիր լույսի տակ փողոցն անցնելը վատ սովորություններ են, մինչդեռ ծխելն առաջին հերթին կախվածություն է:

ՄԻՖ 4․ Ծխելու միջոցով հնարավոր է նիհարել, իսկ դրանից հրաժարվելով` գիրանալ:


Սա սխալ կառուցված պատճառահետևանքային կապի տիպիկ օրինակ է: Իրականում, ծխողի վատ ախորժակը կապված է մարսողական համակարգի աշխատանքի խափանման հետ, և ոչ թե նիկոտինի ուղիղ  ազդեցության: Ծխախոտը առաջացնում է ներզատական համակարգի աշխատանքի խափանումներ, բացասաբար է ազդում աղեստամոքսային տրակտի վրա և խթանում է գաստրիտի առաջացմանը:

Ինքնըստինքյան այդպիսի խանգարումները հանգեցնում են քաշի նվազմանը: Ծխելը թողած մարդիկ էլ գիրանում են ոչ այն պատճառով, որ ծխախոտն այլևս չի ազդում ներքին օգանների վրա: Քաշի ավելացման պատճառները հոգեբանական են` մասնավորապես, ծխելը թողնելուց հետո սթրեսի մեջ ընկնելը, ծխախոտը սննդով փոխարինելը և այլն:

Նմանատիպ նյութեր