211652_close_icon
views-count4758 դիտում article-date 23:35 21-03-2021

Դերենիկ Մալխասյան. Պատրաստվեք՝ դաժան իրականությունը դեռ առջևում է, լիքը միֆեր են փշրվելու

Թրքաադրբեջանական դաշինքը Արցախյան ճակատում լուծեց նաև Հայոց ցեղասպանությունը մոռացության մատնելու խնդիրը, ֆեյսբուքյան իր էջում նշել է քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանը:

Նա գրել է.

«Շուտով, հատկապես սահմանների հնարավոր բացումից ու կումունիկացիաների ապաշրջափակումից հետո Հայաստանում լսելու ենք մարդկանց, որոնք ասելու են, թե «հարյուր տարվա դեպքերի համար» հո հարաբերությունները չեն փչացնելո՞ւ մեր գործընկեր Թուրքիայի հետ։

Ի՞նչ է, ուզո՞ւմ եք էլի սահմանները փակվեն, էլի պատերազմ լինի, այդ ո՞ւմ 18 տարեկան տղաների հաշվին եք դա ուզում անել։

Մի խոսքով պատրաստվեք՝ դաժան իրականությունը դեռ առջևում է, լիքը միֆեր են փշրվելու»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր