211652_close_icon
views-count1175 դիտում article-date 17:19 25-06-2021

Կայացել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը

Հունիսի 25-ին տեղի է ունեցել ԱՀ Աժ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր Արամ Գրիգորյանը:

Նիստի օրակարգում ««Պետական կենսաթոշակների մասին օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկումն էր:Նախագծում փոփոխությունների և լրացումների կատարման հիմնական նպատակը կորոնավիրուսի համավարակի և 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ԱՀ դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների պատճառով քաղաքացիների խաթարված կենսաթոշակային ապահովության իրավունքների վերականգնումն է:

ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարի տեղակալ Վահրամ Առաքելյանի ներկայացրած օրինագծով առաջարկվում է.

-մինչև 2021թ. հոկտեմբերի 1-ը սահմանել անցումային ժամանակաշրջան, որի ընթացքում դիմելու և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվելու դեպքում անձին կնշանակվի ու կվճարվի կենսաթոշակի իրավունքը ծագելու պահից հաշվարկված կենսաթոշակի գումարները և կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստը,

- հանել սահմանված աշխատանքային ստաժի առկայության դեպքում ծնողներից(որդեգրողներից, խնամակալներից)մեկի աշխատանքային ստաժում հաշվառվող՝ մինչև 18 տարեկան երեխային խնամելու ժամանակահատվածի 10 տարվա սահմանափակումը:

Հաջորդիվ զեկուցողը պարզաբանումներ է տվել պատգամավորների հնչեցրած հարցերին: Քվեարկության արդյունքում ««Պետական կենսաթոշակների մասին օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծն արժանացել է հանձնաժողովի միաձայն դրական եզրակացությանը, և այն կներկայացվի առաջիկա լիագումար նիստի քննարկմանը:

Նմանատիպ նյութեր