211652_close_icon
views-count2898 դիտում article-date 16:17 25-06-2021

Մեկ շաբաթ առաջ պատգամավորական մանդատ ստացած իմքայլական Լուսինե Եգանյանը հրաժարական է տվել

ԱԺ պատգամավոր Լուսինե Եգանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից։

««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,– ասվում է ԱԺ նախագահի տարածած հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Լուսինե Եգանյանը ընդամենը օրեր առաջ էր ստացել պատգամավորական մանդատը՝ հունիսի 18–ին։ Նա խորհրդարանում փոխարինում էր «Իմ քայլը» խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանին։

Նմանատիպ նյութեր