211652_close_icon
views-count1872 դիտում article-date 14:58 25-06-2021

Այսօր դերասանուհի, պրոդյուսեր Քրիստինա Հովհաննիսյանի ծննդյան օրն է

Դերասանուհի, Նարեկ Դուրյանի` Երևանում հիմնադրած «Բոհեմ» թատրոնում պրոդյուսեր Քրիստինա Հովհաննիսյանն այսօր նշում է իր ծննդյան տարեդարձը։

Կենսախինդ և մշտապես դրական էներգիայով լի Քրիստինան ծննդյան օրը սկսում է ոչ միայն շնորհավորանքներ ստանալով, այլև՝ շնորհավորելով, քանի որ տարիներ առաջ ծննդյան օրը լույս աշխարհ է եկել նաև իր դուստրը՝ Անգելան, ով բոլոր ժամանակների լավագույն նվերն է իր համար։

Քրիստինայի խոսքով՝ հիմա այնպիսի ժամանակներ են, որ փորձում է լինել ուրախ և առողջ, իսկ տարեդարձն ունեցածը ևս մեկ անգամ գնահատելու հիանալի օր է։ «Ուրախ եմ, որ ունեմ լավ ընտանիք, շրջապատված եմ լավ մարդկանցով, լավ ընկերներով ու գործընկերներով: Ես նաև շատ եմ սիրում իմ գործը, եթե նորից ծնվեի, ապա նույն ճանապարհը կընտրեի»,-նշում է Քրիստինան:

Նշենք, որ 1991-1995 թվականներին սովորել է Գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում ( որակավորումը` թատրոնի և կինոյի դերասանուհի):

1995-2001 թվականներին աշխատել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում` որպես դերասանուհի:

1996-2006 թվականներին աշխատել է Նարեկ Դուրյանի` Փարիզում հիմնադրած «Բոհեմ» թատերախմբում` որպես դերասանուհի:

2008 թվականից առ այսօր աշխատում է որպես դերասանուհի, պրոդյուսեր Նարեկ Դուրյանի` Երևանում հիմնադրած «Բոհեմ» թատրոնում: «Մորաքույրը Փարիզից», «Սե Լա Վի», «Քաջ Նազար», «Օպերացիա Նեմեսիս», «Ճտերն աշնանն են հաշվում», «Օրագիր»,«Իմ կնոջ անունն է Մորիս», «Շեղշե լա ֆամ», «Մենք ենք, մեր ստերը», «Շենքում իրավիճակ ա փոխվել», «Տիկնիկների խանութ» ներկայացումներում հանդես է գալիս որպես պրոդյուսեր:

Խաղում է «Օրագիր» և «Օպերացիա Նեմեսիս» ներկայացումներում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր