211652_close_icon
views-count39494 դիտում article-date 18:46 24-06-2021

Պարզվել է Երևանում 25-ամյա վարորդի կողմից Mercedes CLS 500-ով վրաերթի ենթարկվածների ինքնությունը. նրանցից մեկը երգչուհի է, մյուսը՝ ԱՁ տնօրեն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

​ Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննական և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի  որոշմամբ հետաքննական խմբի ղեկավար նշանակված ավագ հետաքննիչ  Վարդան Բաբաջանյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում  պարզվել է երեկ՝ հունիսի 23-ին, Երևանում  Երևանի բնակիչ, 25-ամյա Վանուշ Ստեփանյանի կողմից վարած Mercedes  CLS 500 մակնիշի ավտոմեքենայով Երևանում վրաերթի ենթարկված և հիվանդանոց տեղափոխված վիրավորների ինքնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է  հիվանդանոց են տեղափոխվել Երևանի բնակիչներ, 31-ամյա Նելլի Գ.-ն և  40-ամյա Իրինա Ա.-ն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Նելլի Գ.-ն Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի երգչուհի է, իսկ Իրինա Ա.-ն ՝ ԱՁ տնօրեն:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 23-ին վրաերթ էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:40-ի սահմաններում Երևանի բնակիչ 25-ամյա Վանուշ Ստեփանյանը  իր վարած Mercedes CLS 500 մակնիշի ավտոմեքենայով Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոցի խաչմերուկում վրաերթի էր ենթարկել  2 հետիոտնի:

Վարորդը փախուստի չէր դիմել, օգնել էր վրաերթի ենթակվածներին օպերատիվորեն  դեպքի վայր ժամանած Երևանի  1-03 շտապօգնության բժիշկների հետ տեղափոխել Հերացու անվան թիվ համալսարանական հիվանդանոց:

Օպերատիվորեն  ժամանել էին ճանապարհային ոստիկանության  1-ին  սպայական գումարտակի 8-րդ դասակի ավագ տեսուչ Ռազմիկ Ասատրյանն ու տեսուչ Միշա Հակոբյանը:

Վրաերթի մասին Երևանի ճանապարհային  ոստիկանության օպերատիվ կատավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել  էր  ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննական և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ  Վարդան Բաբաջանյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Վ. Բաբաջանյանի  կողմից նյութեր էին  նախապատրաստվում: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի     
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 83+
83+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր