1710 դիտում
09:52 24-06-2021
Ռուբեն Ռուբինյանը՝ ԱԳ նախարա՞ր. ինչ է քննարկվում ՔՊ-ում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխանությունները կանգնած են խնդրի առջև և պետք է առաջիկայում Արտաքին գործերի նախարարությունում նախարարի և փոխնախարարների նշանակումներ կատարեն: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս թեմայի հետ կապված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում բուռն քննարկումներ են:
Բանն այն է, որ նախարար պետք է նշանակվի այնպիսի մարդ, որը ընդունված կլինի ռուսական կողմից: Հիմա Նիկոլ Փաշինյանը փնտրտուքների մեջ է և փնտրում է անգամ թիմից դուրս մարդկանց, որին կկարողանա այդ պաշտոնին նշանակել: Ինչպես նշեցինք, խնդիրը միայն նախարարի նշանակումով չի սահմանափակվում. նախարարությունում թափուր են նաև փոխնախարարների հաստիքները, և այդտեղ ևս պետք է համապատասխան նշանակումներ կատարվեն:
Այժմ թիմում քննարկումներ են, և միգուց պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը պատգամավորական մանդատի փոխարեն զբաղեցնի նախարարի կամ փոխնախարարի պաշտոնը: Այս հարցով թիմում քննարկումները դեռևս չեն ավարտվել, փնտրտուքները շարունակվում են»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
3316 դիտում
10:20 18-04-2014
Վարդան Ղուկասյանը՝ նախարա՞ր. Ժողովուրդ
3567 դիտում
10:04 29-07-2020
Կոտայքի մարզպետը՝ շրջակա միջավայրի նախարա՞ր. «Ժողովուրդ»
7465 դիտում
09:51 06-10-2018
Ինչ ունեցվածք ունի ԱԳ փոխնախարար Ռուբեն Ռուբինյանը. «Փաստ»
Այս բաժնից
1072 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1699 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»