211652_close_icon
views-count3570 դիտում article-date 10:04 29-07-2020

Կոտայքի մարզպետը՝ շրջակա միջավայրի նախարա՞ր. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երկու ամսից ավելի է, ինչ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնը թափուր է: Այս պահին նախարարի լիազորությունները կատարում է առաջին փոխնախարար Վահե Ջիլավյանը: ArmLur.am-ը տեղեկացավ, որ հնարավոր է՝ առաջիկայում նախարար նշանակվի Կոտայքի ներկայիս մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Ավելին, մեզ հայտնի դարձավ, որ Պետրոսյանն այս առիթով հրաժեշտի փոքրիկ հանդիպում է ունեցել մարզպետարանի աշխատակիցների հետ և հայտարարել, որ չի բացառվում իրեն մինչև երկուշաբթի նշանակեն նախարար: Այս տեղեկությունը ճշտելու նպատակով ArmLur.am-ը զրուցեց հենց մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ: Մեր հարցին ի պատասխան՝ Պետրոսյանն ասաց. «Պաշտոնապես որևէ նման բան այս պահին չկա, ես իմ բնականոն լիազորությունների շրջանակներում իրականացնում եմ մարզպետի կար¬գավիճակից բխող իմ պարտականությունները»: Մեր այն հարցին՝ առաջարկ ստացել է, թե ոչ, մարզպետն արձագանքեց. «Նման բան պաշտոնապես չկա, և ես չեմ ուզում լուրը մեկնաբանել»: Հիշեցնենք, որ շրջակա միջավայրի նախկին նախարար Էրիկ Գրիգորյանը նախարարի պաշտոնից հրաժարական է տվել մայիսի 5-ին»: Մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր