2942 դիտում
21:40 23-06-2021
Արմեն Չարչյանը կալանավորվեց 1 ամսով. Aravot.am
Aravot.am-ը գրում է. Քիչ առաջ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց Արմեն Չարչյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդության որոշումը․ Արմեն Չարչյանը կալանավորվեց 1 ամսով։ Հիշեցնենք, որ «Իզմիրլյան բժշկական կենտրոն»-ի ղեկավար Արմեն Չարչյանը, որը նաեւ «Հայաստան» դաշինքով պատգամավորության թեկնածու է, մեղադրվում է կենտրոնի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերեւույթ հարկադրելու համար, մեղադրանքը չի ընդունում, այն համարում է քաղաքական հետապնդում եւ գտնում է, որ իր մասնակցությամբ հայտնի ձայնագրությունում ուղղորդման տարրեր չկան։
Արմեն Չարչյանի շահերի պաշտպան, փաստաբան Էրիկ Ալեքսանյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց՝ դատարանը գտել է, որ ազատության մեջ մնալու դեպքում գործի քննությանը խոչընդոտելու ռիսկը բարձր է․ «Գտնում ենք, որ այդ որոշումը ոչ իրավաչափ է, անհիմն։ Բողոքարկելու ենք։ Եւս մեկ անգամ ընդգծվեց, որ պարոն Չարչյանի հանդեպ քաղաքական հետապնդում է իրականացվում։ Մենք շատ փաստարկներ ենք ներկայացրել դատարանին, որ սա առհասարակ օրինական մեղադրանք չէ։ Քրեական գործ հարուցելու «օրինական» առիթ է հանդիսացել «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքի հրապարակված ձայնագրությունը։ Քանիցս ասել ենք, որ քրեական գործ հարուցելու օրինական առիթ կարող է հանդիսանալ բացահայտված աղբյուրից ձեռքբերված տեղեկատվությունը։ Անանուն հաղորդումը որպես քրեական գործ հարուցելու օրինական առիթ չի կարող հանդիսանալ»։
Տեսանյութը՝ Ազատություն ՌԿ-ի

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
15065 դիտում
23:12 09-10-2018
Սամվել Մայրապետյանը երկու ամսով կալանավորվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ. News.am
9520 դիտում
20:21 03-09-2020
Էդգար Մալաքյանը կալանավորվեց 1 ամսով
1882 դիտում
11:01 10-07-2021
Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը 2 ամսով կալանավորվեց
Այս բաժնից
1000 դիտում
21:23 10-01-2025
Վեհափառի տնօրինությամբ Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել
1342 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1162 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան