211652_close_icon
views-count1452 դիտում article-date 19:23 23-06-2021

Նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում ասվում է.

«Հարգելի Արմեն Վարդանի,

Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ։

Սրտանց մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, բարեկեցություն և հաջողություն պետական գործունեության մեջ»։

Նմանատիպ նյութեր