211652_close_icon
views-count1233 դիտում article-date 16:13 23-06-2021

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Լյուքսեմբուրգի Մեծ Դուքս Հենրիին՝ Ազգային տոնի առթիվ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լյուքսեմբուրգի Մեծ Դուքս Հենրիին՝ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Ազգային տոնի կապակցությամբ։

Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հայաստանը կարևորում է Լյուքսեմբուրգի հետ փոխվստահության և հարգանքի վրա հիմնված համագործակցության զարգացումն ու խորացումը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։

Վստահ եմ, որ մեր երկրների միջև առկա կառուցողական երկխոսությունը կշարունակի ընդլայնվել՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես նշվում է նախագահ Սարգսյանի ուղերձում:  

Նմանատիպ նյութեր