211652_close_icon
views-count10286 դիտում article-date 13:25 23-06-2021

Երևանում տեղի ունեցավ Եվրոպայի Հայերի Միության համաժողովը. Բուլղարիան ներկայացնող Արթուր Հովհաննիսյանը միանձնյա վերընտրվեց ԵՀՄ-ի նախագահ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մայիսի 30-ին Եվրոպայի Հայերի Միությունն օնլայն կապի միջոցով խորհրդի անդամների մասնակցությամբ Բուլղարիան ներկայացնող Արթուր Հովհաննիսյանին միաձայն վերընտրեց ԵՀՄ-ի նախագահ: 10 օր անց Արթուր Հովհաննիսյանը, փոխնախագահ Արտակ Սերգոյանը (Բելգիա-Բրյուսել) և Հայկ Եղիազարյանը (Իսպանիա-Բարսելոնա) ժամանել էին Երևան: Մայրաքաղաքում նրանց միացավ նաև Միության Հայաստանյան գրասենյակի պատասխանատու Վարդան Թադևոսյանը:

Մեկշաբաթյա այցի ընթացքում միության անդամները հյուրընկալվեցին ՀՀ կառավարության աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության և ներդրումային լայնամասշտաբ ծրագրեր: Հանդիպումներ եղան նաև գործարար աշխարհի ներկայացուցիչների հետ: 

2021թ. հունիսի  22-ին, Երևանի «Դաբլ-Թրիփ»  հյուրանոցում տեղի ունեցավ    Եվրոպայի Հայերի Միության այս տարվա 1-ին բիզնես կոնֆերանսը, որի ընթացքում քննարկվեցին միության առաջիկա ծրագրերը:

Արթուր Հովհաննիսյանն իր խոսքում նշեց, որ տարիներ շարունակ Միության կողմից կազմակերպված բարեգործական ծրագրերն այսուհետ կլինեն ներդրումային: Հայաստանցի գործարարներն իրենց առաջարկած բիզնես- ծրագրերը կներկայացնեն ԵՄՀ-ին, որտեղ խորհրդի անդամները կքննարկեն և հավանության արժանանալու դեպքում կֆինանսավորեն դրանք: Կկնքվի երկկողմ պայմանագիր և բիզնեսի զարգացման համար նրանց կտրամադրվի անտոկոս վարկ՝ վերադարձնելու պայմանով: 

Կոնֆերանսին ներկա էին նաև միության նորընտիր անդամներ՝ Արամ Գրիգորյանը (Ֆրանսիա) և Գուրգեն Մուրադյանը (Հայաստան): Վերջինիս փոխնախագահ Արտակ Սերգոյանը հանձնեց ԵՄՀ-ի անդամատոմս:
Եվրոպայի Հայերի Միության այս տարվա 2-րդ կոնֆերանսը նախատեսված է անցկացնել հոկտեմբերի 9-ին՝ Բարսելոնայում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր