211652_close_icon
views-count26995 դիտում article-date 15:54 20-06-2021

Ավտովթար Երևանում/ 51-ամյա վարորդը Opel-ով բախվել է եղևնուն, այնուհետև ատամնաբուժարանի պատուհանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում Երևանի բնակիչ, 51-ամյա Նաիրա Ա.-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Միկոյան փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել  17/1 հասցեում գործող ատամնաբուժարանի  պատուհանին, մինչ այդ բախվելով բազալտե եզրաքարին ու եղևնուն:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության  1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի ավագ տեսուչներ Հարություն Գասպարյանն ու Վաչագան Սարգսյանը:

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթախահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխավնել է  ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննական և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է   հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի գլխավորությամբ:

Ըստ նախնական տեղեկությունների՝վթարի հետևանքով, բարեբախտաբար,  տուժածներ չկան:

Վարորդը տեղում ենթրակվել է  սթափության փորձաքննության, նա եղել է սթափ:

Նյութական վնաս է պատճառվել ատամնաբուժարանին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր