211652_close_icon
views-count1037 դիտում article-date 17:20 20-06-2021

Կաթողիկոսը մասնակցել է ԱԺ ընտրությունների քվեարկությանը

Tert.am-ը գրում է. Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է նաև Ամենայն հայոց կաթողիկոս, Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Բ-ն: Նա քվեարկել է Վաղարշապատի  թիվ 14/11 ընտրատեղամասում:

Կաթողիկոսին ուղեկցել են Էջմիածնի հոգևոր միաբանության անդամներն ու քաղաքապետ Դիանա Գասպարյանը: 

«Մաղթում ենք, որ Աստված բարի օրերն առատացնի մեր ժողովրդի կյանքում և մենք ազգովի սիրով, միաբան լծվենք մեր երազների հզոր հայրենիքի կերտման նվիրական գործին։ Թող Աստված օգնական լինի մեր ժողովրդին»,- քվեարկությունից հետո ասել է հոգևոր առաջնորդը:

Նմանատիպ նյութեր