211652_close_icon
views-count1254 դիտում article-date 18:29 17-06-2021

Հայ թեթևատլետները մեկնեցին Կիպրոս՝ Եվրոպայի առաջնությանը

Այսօր կեսօրին  Երևան – Բեյրութ – Լառնակա  չվերթով  Կիպրոս մեկնեց Հայաստանի աթլետիկայի հավաքականը:  Մեր 20 մարզիկ-մարզուհիներ կմասնակցեն   Նիկոսիայում  հունիսի 19 –ին  մեկնարկելիք  Եվրոպայի   թիմային առաջնությանը: Երրորդ  խմբի մրցաաշարում Հայաստանի  պատվիրակները հանդեսկգան վազորդների, նետորդների և ցատկորդների մրցումներում: Մրցաշարը նաև վարկանիշային է և  պահանջվող արդյունքների հասնող մարզիկները կմասնակցեն Տոկիոյի օլիմպիական խաղերին:

Մեր պատվիրակության կազմում է նաև կապանցի եռացատկորդ Լևոն Աղասյանը, որը օրեր առաջ Թբիլիսիում անցկացված Վրաստանի բաց առաջնությունում  ցույց տվեց  17մ. 16սմ. արդյունք, երկու սանտիմետրով  գերազանցեց անհրաժեշտ ցուցանիշը  և համալրեց մեր օլիմպիականների  շարքը:

Առաջիկա օրերին ՀԱՕԿ –ը  մարզաձևի  միազգային ֆեդերացիայից հավանաբար կստանա Լևոնի մասնակցությունը հաստատող գրությունը: Հավատանք, որ կիպրոսյան մրցաշարի արդյունքում  կավելանա Տոկիո մեկնող մեր աթլետների թիվը:

Նմանատիպ նյութեր