ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը շրջել են Գյումրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ. News.am
ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքից երկրի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը Գյումրիում հանդիպել է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին: Նրանք շրջել են քաղաքում եւ քննարկել ապագա ծրագրերը, հայտնում է News.am-ը։
Հիշեցնենք, որ հունիսի 16-ին «Հայաստան» դաշինքի անդամները նախընտրական արշավ անցկացրեցին Հայաստանի Շիրակի մարզում` այցելելով նաեւ Գյումրի, որտեղ հանրահավաք տեղի ունեցավ:
Նշենք, որ Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հունիսի 14-ին հանդես եկավ հայտարարությամբ, որում սատարեց «Հայաստան» դաշինքին: