Իշխանությունը զբաղված է միմիայն հնարավոր բոլոր մեթոդներով իրական ընդդիմադիր կուսակցություններին վարկաբեկելու փորձերով. «Փաստ»
«Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին մնացել է երկու օր: Անցած տասն օրերին իշխանությունները պարզապես զբաղված են եղել միմիայն հնարավոր բոլոր մեթոդներով իրական ընդդիմադիր կուսակցություններին վարկաբեկելու փորձերով։ Մասնավորաբար, Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը, հասկանալով, որ բոլոր սոցհարցումներով և փորձագիտական գնահատականներով իրենց վարկանիշը զգալիորեն անկում է ապրում և փաստացի վերընտրվելու ոչ մի շանս չունեն, փորձում են կիրառել բացառապես հակաքարոզչության տակտիկան։
Վերջին մի քանի օրերին իշխանությունն իրեն սպասարկող հարթակներով ժամանակ առ ժամանակ «տեղեկություններ» է շրջանառում, թե իբր ֆավորիտ ընդդիմադիր կուսակցությունների և դաշինքների կողմից ընտրակաշառք է բաժանվում, ավելին՝ հրապարակվում են մեկ քվեի համար «խոստացվող» աստղաբաշխական թվերի մասին։ Ի դեպ, բոլոր այդ «լուրերը» դաշտ են նետվում «օդում կախված տեղեկություններով», «այն օրը խոսում էին», «հորեղբորս աղջկա տեգոր կնոջ սկեսուրի հարևանի շունը պատմում էր», «ես չեմ տեսել, բայց լսել եմ» մակարդակի վրա, առանց որևէ փաստի։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։