1544 դիտում
16:56 16-06-2021
Ծխելու դեմ պայքար. ԱՀԿ և Viber
Viber-ը և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) միավորվել են ծխելու և ծխախոտային կախվածության դեմ պայքարում: ԱՀԿ-ի «Հրաժարվիր ծխախոտից» արշավի շրջանակներում մեսենջերում հայտնվեցին հատուկ սթիքերներ և «WHO Quit Challenge» չաթբոտը։
Բոտը, որը հասանելի է բազմաթիվ լեզուներով, օգնում է ավելին իմանալ ծխելու վնասակար հետևանքների, մասնավորապես՝ ծխողների համար COVID-19-ի սպառնալիքների մասին։ Բացի այդ, Viber-ի չաթբոտը տեղեկացնում է ծխախոտից կախվածության առաջացման պատճառների մասին, ինչպես նաև տրամադրում դրա դեմ պայքարելու համար առաջարկություններ՝ ծխախոտից հրաժարվելու գրաֆիկ, մոտիվացնող հաղորդագրություններ, օգտակար խորհուրդներ և կախվածության դեմ պայքարին ուղղված ռեսուրսների հղումներ:
WHO Quit Challenge չաթբոտն օգտակար կլինի նաև չծխողների համար. նրանք կարող են իմանալ ծխելու ռիսկերի և ծխելուց հրաժարվելու օգուտների մասին, ապա այդ մասին պատմել հարազատներին։
Բացի բոտից, Viber-ն ունի նաև սթիքերներ՝ նվիրված ծխելու դեմ պայքարին: Սթիքերների օգնությամբ օգտատերերը կարող են ոգևորել այն ընկերներին, ովքեր փորձում են հաղթահարել իրենց կախվածությունը կամ ուրիշներին պատմել ծխախոտից կախվածության դեմ պայքարում իրենց հաջողությունների մասին:
ԱՀԿ ծխախոտային կախվածությունից ազատվելու նախաձեռնության ղեկավար դոկտոր Վինայակ Պրասադը (Vinayak Prasad), բացատրում է ծխելը թողնելու կարևորությունը. «Ծխախոտի պատճառով քաղցկեղից, սրտի հիվանդություններից, շաքարախտից և շնչառական հիվանդություններից մահանում է տարեկան 8 միլիոն մարդ:
Բացի այդ, COVID-19-ի պատճառով ծանր բարդությունների զարգացման և մահերի հավանականությունը 40-50 %-ով ավելի մեծ է ծխողների շրջանում»:
«Viber-ի և ԱՀԿ համատեղ այս նախաձեռնությունը շատ կարևոր է. դրա միջոցով մենք կկարողանանք օգնել ամբողջ աշխարհում հազարավոր մարդկանց կարևոր քայլ կատարել իրենց առողջությունը պահպանելու համար», - նշեց ՝ Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում Rakuten Viber բիզնեսի զարգացման ավագ տնօրեն Աննա Միգալը։
«Հրաժարվիր ծխախոտից» նախաձեռնությունը Viber-ի և ԱՊՀ համագործակցության առաջին օրինակը չէ։ 2020-ին, համաճարակի մեկնարկից անմիջապես հետո, կազմակերպությունը մեսենջերում գործարկեց COVID-19-ի մասին ճշտված տեղեկատվությամբ չաթբոտ: Բոտը հասանելի դարձավ 23 լեզուներով և ներգրավվեց հարյուր միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում:
Rakuten Viber-ի մասին.
Viber-ը զանգեր կատարելու և հաղորդագրություններ ուղարկելու հավելված է, որը հնարավորություն է տալիս բոլորին մշտապես լինել կապի մեջ անկախ գտնվելու վայրից։
Ամբողջ աշխարհում մեր օգտատերերը միմյանց անվճար տեքստային հաղորդագրություններ են ուղարկում, տեսազանգեր կատարում, զրուցում խմբային զրուցարաններում, հաղորդակցվում նախընտրած բրենդների և հայտնի մարդկանց հետ, ինչպես նաև հետևում նորություններին: Մենք երաշխավորում ենք հավելվածից օգտվողների ազատությունն ու անվտանգ հաղորդակցությունը:
Viber-ը պատկանում է Rakuten Inc.-ին, որը էլեկտրոնային առևտրի և ֆինանսական ծառայությունների համաշխարհային առաջատարն է: Viber հավելվածը «Barcelona» ֆուտբոլային և «Golden State Warriors» բասկետբոլային ակումբների պաշտոնական մեսենջերն է՝ զանգերի և ակնթարթային հաղորդագրությունների ծրագիրը:

Նմանատիպ նյութեր
6166 դիտում
15:27 05-04-2021
ՀՀ-ում արգելափակվել է Viber-ի ավելի քան 1200 կեղծ հաշիվ. Viber- ը նախազգուշացնում է խարդախության դեպքերի մասին
1970 դիտում
10:36 01-06-2014
Ծխելու դեմ պայքար Սիրահարների այգում՝ երիտասարդներին հասանելի լեզվով
Այս բաժնից
340 դիտում
16:24 15-11-2024
Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ինկվիզիցիա են կատարում, մեղադրանքում նրան վերագրված գործողություն չկա. փաստաբան
562 դիտում
15:49 15-11-2024
ՊԵԿ-ը կանխել է չհայտարարգրված ոսկենման և արծաթանման զարդերի ներկրման փորձերը. ՊԵԿ