13033 դիտում
09:22 16-06-2021
ՔՊ-ում ընտրակաշառքի դեպքի տեսանկարահանման համար 1000 դոլար պարգևավճար են սահմանել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հունիսի 20-ին ընդառաջ ակտիվանում են խոսակցություններն այն մասին, որ տարբեր քաղաքական ուժեր հին ու բարի ժամանակների նման ցուցակագրել են քաղաքացիների, որոնց իբրև թե պետք է ընտրակաշառք բաժանվի կոնկրետ քաղաքական ուժի ձայն տալու համար։ Իշխանական շրջանակներից մեզ փոխանցեցին, որ այս առումով իսկապես խնդիր կա, ու քանի որ հատկապես որոշ մարզերում ուժային կառույցների աշխատանքի նկատմամբ չկա 100-տոկոսանոց վստահություն, ուստի շատ հնարավոր է, որ լինեն ընտրակաշառքի դեպքեր, որի մասին ուժայինները չհայտնեն կամ հավուր պատշաճի չարձագանքեն դրանց։
Այն հարցին, թե ինչպես են պայքարելու նման երևույթների դեմ՝ մեր զրուցակիցը հայտնեց, որ ՔՊ-ում ընտրակաշառքի դեպքի տեսանկարահանման համար 1000 դոլար պարգևավճար են սահմանել։
Բոլոր նրանք, ովքեր կաշառքի առաջարկը կամ փոխանցելու պահը կտեսանկարահանեն ու կտրամադրեն իրենց, 1000 դոլար պարգևավճար կստանան, ապացույցներն էլ կփոխանցեն իրավապահներին։ Իհարկե չենք բացառում, որ ՔՊ-ի այս քայլը կարող է ունենալ զուտ քարոզչական բնույթ, որով փորձում են պայքարել ընտրակաշառքի դեմ, սակայն, այնուամենայնիվ, մեկ բան հստակ է, որ տարիներով իր ձայնը վաճառած քաղաքացին երկիրը հասցրեց այս վիճակին, ու եթե դարձյալ շարունակվում են ընտրակաշառք բաժանելու, ցուցակագրելու արատավոր դեպքերը, ապա մենք շատ հեռու ենք նորմալ երկիր ունենալու մեր երազանքից»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
970 դիտում
11:39 15-05-2023
Հուլիսի 1-ից հարցաքննությունները և այլ քննչական գործողությունները կիրականացվեն տեսանկարահանման եղանակով
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2245 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը