211652_close_icon
views-count2775 դիտում article-date 17:38 15-06-2021

«Երկրի վիճակն ահավոր է». սերժանտը բեմի վրա հանեց համազգեստը և միացավ «Հայաստան» դաշինքին

Sputnik Արմենիան գրում է. ՀՀ ոստիկանության ներքին զորքերի հատուկ վաշտի սերժանտը հայտարարեց աշխատանքից դուրս գալու մասին` կոչ անելով իր գործընկերներին միանալ իրեն։

 Ավշարում  «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հենց բեմի վրա ոստիկանության ծառայողներից մեկը հայտարարեց աշխատանքից դուրս գալու մասին` կոչ անելով իր գործընկերներին և ոստիկանության պետի պաշտոնակատարին չկատարել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հրամանները։

«Ես կարողացա իմ մեջ ուժ գտնել և նման քայլի դիմել։ Կուզեի իմ գործընկերներն էլ ինձ պես վարվեին։ Ես էլ պետք է մյուս ոստիկանների պես Սյունիք գնայի` զինված, հագած-կապած, բայց գնայի` ինչ տեսնեի «Ողջույն, Ադրբեջան» գրությամբ դրո՞շը։ Ոչ, զգալով երկրի վիճակը` որոշեցի կանգնել «Հայաստան» դաշինքի կողքին»,–ասաց  ՀՀ ոստիկանության ներքին զորքերի հատուկ վաշտի սերժանտ Միսաք Պետրոսյանը։

Նրա խոսքով` ահավոր է երկրի վիճակը։ Պետրոսյանն ասում է` Նիկոլ Փաշինյանը երկու տարի առաջ հեծանիվով էր շրջում, իսկ այսօր 400-500 զինված անձ է ուղեկցում նրան։

Նա հայտնեց` այսօրվանից դուրս է գալիս աշխատանքից, և հենց բեմի վրա հանեց իր ոստիկանական արտահագուստը։

Նշենք, որ այսօր Սյունիքի մարզ նախընտրական այց է կատարել ՀՀ վարչապետի պաշտոնակատար, ՔՊ–ի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։


Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան հունիսի 20–ին։ Դրանց մասնակցում է 21 կուսակցություն և 4 դաշինք։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր