Իտալիայում դերասանը կախվել է հենց բեմի վրա
Daily Mail-ը հաղորդում է, որ Իտալիայի Պիզա քաղաքի «Lux» թատրոնում ընթացող «Տեսիլքներ» բեմադրման ժամանակ պետք է բեմադրվեր ինքնասպանության դրվագ՝ հրազենի միջոցով, սակայն Շումախերի առաջարկով կրակելու դրվագը փոփոխվել է ինքնակախաղանի տեսարանով, սակայն դերասանը քիչ է մնացել խեղդվի:
Նրան փրկել է հանդիսատեսներից մեկը, ով բժշկական մասնագիտություն ունի՝ նկատելով, որ դերասանը իրականում չի շնչում այդ պահին: Վերջինիս կոմայի մեջ շտապ տեղափոխել են հիվանդանոց:
Հետաքննության նախնական տվյալներով՝ չէին ձեռնարկվել դերասանի անվտանգությունն ապահովող բոլոր անհրաժեշտ միջոցառումները:
[img]/ups/images/0867449001454495713392985.jpg[/img]