211652_close_icon
views-count14240 դիտում article-date 20:35 03-10-2017

Արթիկցիները բեմի վրա Տիգրան Մանսուրյանին պատվավոր քաղաքացի շնորհեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. Aravot.am

Երեկ՝ հոկտեմբերի 2-ին, երեկոյան Արթիկի մշակույթի պալատում տեղի ունեցավ «Հայ դասական պոեզիան Տիգրան Մանսուրյանի երաժշտության մեջ» խորագրով համերգային երեկոն, որի ժամանակ հնչեցին Եղիշե Չարենցի ու Ավետիք Իսահակյանի բանաստեղծությունների հիման վրա գրված մանսուրյանական ստեղծագործությունները։ Համերգի պրոդյուսերը՝ Գյումրու դրամատիկական թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանն էր, իսկ գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը Ռոբերտ Մլքեյանն էր (մասնակցում էր Հայաստանի պետական կամերային երգչախումբը)։ Համերգ-երեկոն տևեց մոտ երկու ժամ, այս ընթացքում արթիկցիները քար լռությամբ ունկնդրում էին դասական կատարումները, երբեմն սակայն մասնակցում Գյումրու դրամատիկական թատրոնի դերասան Տիգրան Գաբոյանի ասմունքին։ Մինչ համերգի սկսվելը, Արթիկի ավագանու որոշմամբ մշակույթի կենտրոնը կոչեցին կոմպոզիտորի անվան։ Տ. Մանսուրյանը լրագրողների հետ զրույցում ասաց․ «Հավատալս չի գալիս, մարդ այսպիսի կյանքի ճանապարհ անցնի, մի օր էլ գա, էս օրվա հետ հանդիպի․ քո անունով կոչվի մշակույթի պալատը։ Ես այստեղ ակումբն էի մտնում ժամանակին, Գերմանիայից բերված դաշնամուր կար, միակ գործիքն էր, միակ դաշնամուրն էր, ես էստեղից սկսեցի կապը երաժշտության հետ։ Շատ լավ մանկություն եմ ապրել, շատ լավ, դժվար, բայց արժանավայել, ընկերություններով լեցուն, սերերով լեցուն։ Գիտեք ինձ բոլոր արթիկցիները հավատում էին, որ ես մեկը պիտի դառնամ, որը․․․Հավատ կար այդպիսի, միակ բանը, որ կարող եմ ենթադրել, ընթերցասեր էի։ Ես ամբողջ օրը գրքեր էի կարդում, ամբողջ օրը գրադարանում էի, բայց, երբ որ դաշնամուրը եղավ, երկու մասի կիսվեցի՝ գրադարան՝ գրքերի աշխարհ և դաշնամուր ակումբում»,- պատմեց Տ. Մանսուրյանը։ Մանրամասներն՝ [url=http://www.aravot.am/2017/10/03/911256/]այստեղ [/url] Լուսանկարներն ու տեսանյութերը՝ [url=http://www.aravot.am/2017/10/03/911256/]aravot.am[/url]-ի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր