slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
Մեր տղաներից մեկի մոտ էլ նռնակ է եղել, կալցոն քաշել է, ասել է կամ սաղիս պայթեցնում եմ, կամ էլ տեղներդ հանգիստ կանգնեք. Տեղի համայնքապետը՝ ադրբեջանցիների հետ միջադեպի մասին. Tert.am
211652_close_icon

Մեր տղաներից մեկի մոտ էլ նռնակ է եղել, կալցոն քաշել է, ասել է կամ սաղիս պայթեցնում եմ, կամ էլ տեղներդ հանգիստ կանգնեք. Տեղի համայնքապետը՝ ադրբեջանցիների հետ միջադեպի մասին. Tert.am

views-count6772 դիտում article-date 22:24 13-06-2021

Սյունիքի մարզում երեկ դեպք է տեղի ունեցել և մեր տղաների ադրբեջանցիների միջև: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց Տեղ խոշորացված համայնքի ղեկավար Ներսես Շադունցը:

«Մեր տղաները խոտհունձ են անելուց եղել, իրենց հետ էլ հողի սեփականատերն է եղել, երեք նիվա ավտո է եղել, երկու տրակտոր: Այդ տղաները 90-ական թվականներից հետո են ծնվել, այդ տարածքը իրենք են օգտագործած եղել, խոտը հնձելու ժամանակ մոտ 500մ խորացել են և հատել են սահմանը: Հակառակորդը զինված մոտեցել է, ուզեցել են տանել տեխնիկաները, արդյունքում էլ մեր տղաներից մեկի մոտ էլ գրանատ է եղել, կալցոն  քաշել է, ասել է կամ սաղիս պայթեցնում եմ, կամ էլ տեղներդ հանգիստ կանգնեք»,-պատմեց համայնքի ղեկավարը:

Նա նշեց, որ բոլորին տեղյակ է պահել և արագ օպերատիվ աշխատանքի շնորհիվ մինչև 20 րոպեն հասել են: Նա նշեց, որ անմիջապես կապ է հաստատել ռուսական խաղաղապահ զորքերի, մեր սահմանապահ զորքերի հրամանատարի, 1-ին բանակային կորպուսի հրամանատարի, մարզպետի հետ:

«3,5 ժամ բանակցությունների արդյունքում տեխնիկան հետ է բերվել, լարվածություն առաջացավ, մեր տղաները քաշքշեցին, մի կերպ հետ բերեցինք: Գյուղում ամբողջ երիտասարդությունը լցվել էր այնտեղ»,-ասաց նա և նշեց, որ հիմա նորմալ է և վիճակը հանգիստ է:

Նմանատիպ նյութեր