211652_close_icon
views-count16752 դիտում article-date 21:00 13-06-2021

Ավտովթար Արարատի մարզում. բախվել են BMW-ն ու Merecedes-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
 
Ժամը 16:30-ի սահմաններում, Բերքանուշ գյուղի Արտաշատյան խճուղում բախվել են Արարատի մարզի բնակիչներ, 26-ամյա Վահե Ղազարյանի վարած BMW մակնիշի և 25-ամյա Գրիգոր Հակոբյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Գ. Հակոբյանին՝ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտաշատի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին օգնութունն է ցուցաբերել, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց:
 
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ ավագ հետաքննիչ Գևորգ Պողոսյանի գլխավորութմամբ:
 
Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Արտաշատի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Վահան Գյուլնազարյանի գլխավորությամբ:
 
Փաստի առթիվ Գ. Պողոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
 
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+

Նմանատիպ նյութեր