211652_close_icon
views-count1611 դիտում article-date 13:03 13-06-2021

ԵԱՀԿ նախագահը ողջունել է 15 գերեվարված հայերի վերադարձը Հայաստան

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Ան Լինդեն թվիթերյան էջում ողջունել է 15 գերեվարված հայերի վերադարձը Հայաստան։

«Ողջունում ենք 15 գերեվարված հայերի վերադարձը Հայաստան և Ադրբեջանին տեղեկատվության փոխանցումը, որը կնպաստի տարածքների ականազերծմանը։ Սա ցույց է տալիս ԵԱՀԿ-ի և ԵԱՀԿ-ում Շվեդիայի նախագահության արժեքը։ Վստահության ամրապնդման այդ միջոցները կօգնեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բանակցությունները շարունակելու համար համապատասխան մթնոլորտ ստեղծելուն: Ուրախ ենք աշխատել Վրաստանի, ԱՄՆ-ի և Եվրամիության հետ»,- գրել է նա:

Նշենք, որ նախօրեին Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել 15 գերեվարված հայերի՝ Հայաստանի կողմից դրա դիմաց ստանալով Աղդամի ականապատ դաշտերի քարտեզները: Փոխանակումն անցկացվել է ադրբեջանա-վրացական սահմանին՝ Վրաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Նմանատիպ նյութեր