211652_close_icon
views-count67782 դիտում article-date 12:46 12-06-2021

Ավտովթար՝ Էջմիածին քաղաքում. 21-ամյա վարորդը Նիվայով բախվել է էլեկտրասյանն ու քարե շինությանը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ժամը 01։50-ի սահմաններում Էջմիածին քաղաքի բնակիչ՝ 21-ամյա Արամ Սարգսյանը իր վարած ՎԱԶ 21214 մակնիշի մակնիշի ավտոմեքենայով Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի 28 հասցեի դիմաց դուրս է եկեել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը, այնուհետև՝ շինության պատին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Սարգսյանն ու նրա ուղևոր՝ Էմջիածին քաղաքում հաշվառված 22-ամյա Հովհաննես Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղրարապատ» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Գարիկ Հովհաննիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+

Նմանատիպ նյութեր