211652_close_icon
views-count1919 դիտում article-date 18:29 11-06-2021

Հաստատվել է Արման Դարչինյանի մասնակցությունը  Տոկիոյի օլիմպիական խաղերին

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն պաշտոնական գրություն է ստացել, ըստ որի  հաստատվել է վանաձորցի բռնցքամարտիկ Արման Դարչինյանի մասնակցությունը  Տոկիոյի օլիմպիական խաղերին:

Հիշեցնենք , որ Արմանը հանդես է գալիս 75 կգ քաշային կարգում, իսկ ուղեգիրը նվաճել է Փարիզում վերջերս անցկացված   միջազգային վարկանիշային մրցաշարում:

Վարկանիշ ունի նաև երևանցի Կորյուն Սողոմոնյանը/ 52 կգ /: Ենթադրվում է, որ Տոկիո մեկնելու հնարավորություն կստանա  նաև գյումրեցի  Հովհաննես Բաչկովը / 63 կգ /, քանզի նա հաջող մրցելույթներ է ունեցել պրոֆեսիոնալ ռինգի համապատասխան մրցաշարերում և պաշտոնական առաջնություններում:

Նմանատիպ նյութեր