211652_close_icon
views-count79251 դիտում article-date 17:43 11-06-2021

Ծեծկռտուք Երևանում. մասնակիցների մեջ են ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի եղբոր տղան ու վերջինիս որդին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  ոստիկանության  Էրեբունու բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունիսի 10-ին «Արամյանց» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ստացված ահազանգի փաստով:

Ժամը 22:20-ի սահմաններում նշված բժշկական կենտրոնից ոստիկանություն հայտնել են, որ «ձախ ծղիկոսկրի դիֆիզի ստորին երրորդականի փակ կոտրվածք առանց տեղաշարժի» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Որոշ ժամանակ անց, նույն բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «գլխի կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել ևս մեկ քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  հիվանդանոց է մեկնել ոստիկանության  Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ:

Ոստիկանները պարզել են, որ  առաջին տեղափոխված վիրավորը Երևանի բնակիչ, 24-ամյա Մելիք Մելոյանն է, իսկ երկրորդ տեղափոխվածը՝ Երևանի բնակիչ, 51-ամյա Արմեն Մելոյանը:

Էրեբունու ոստիկանները օպերատիվ տվյալներով, այնուհետև  տաք հետքերով պարզել են, որ նույն օրը՝ ժամը 17:10-ի սահմաններում, որ Նոր Արեշի 50 –րդ փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Ա. Մելոյանը,  նրա որդին՝ Մ. Մելոյանը  Նոր Արեշ թաղամասի բնակիչներ 21-ամյա Արամ Տեր-Պետրոսյանն ու նրա հայրը՝ Նոր Արեշի բնակիչ, 44-ամյա  Տիգրան Տեր-Պետրոսյանը ձեռքերով փոխադարձ հարվածներ են հասցրել  միմյանց՝ պատճառելով վնասվածքներ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված անձանցից կատարվածի մասին  արդեն ընդնունվել են հաղորդումներ, որից հետո բաց են թողնվել:

Հետաքննիչի որոշամամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննութուն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մ. Մելոյանը աշխատում է «Տրանսկոնտակտ» ՍՊԸ-ի տնօրեն, իսկ Տ. Տեր-Պետրոսյանը՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի  եղբոր՝ Պետրոս Տեր-Պետրոսյանի որդին է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
 

Նմանատիպ նյութեր