211652_close_icon
views-count2991 դիտում article-date 20:10 10-06-2021

Հունգարիայի վարչապետ. Մեր ստադիոններում ծնկի գալուն տեղ չկա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը մեկնաբանել է Հունգարիա-Իռլանդիա ընկերական ֆուտբոլային հանդիպման (0:0) ժամանակ տեղի ունեցածը:
 
Բուդապեշտում երկրպագուները սուլել են Իռլանդիայի հավաքականի ֆուտբոլիստների հասցեին, որոնք ծունկը խոնարհել են ի աջակցություն Black Lives Matter («Սևամորթների կյանքը կարևոր է») շարժման:
 
«Ինձ բացարձակապես դուր չի գալիս ծունկ խոնարհելը: Ստադիոններում դրան տեղ չկա, սպորտն ուրիշ բանի մասին: Այդ ժեստը որոշակի մշակութային առանձնահատկություններ ունի, իսկ մենք այն բոլորովին այլ կերպ ենք ընդունում:
 
Հունգարները ծունկը խոնարհում են երեք դեպքում. Աստծո առջև, հայրենիքի առջև և երբ խնդրում են սիրեցյալի ձեռքը:
 
Ծունկ խոնարհելը հնարել են երկրներ, որոնք ստրուկներ են ունեցել, իսկ մենք երբեք դրանով չենք զբաղվել, այդ իսկ պատճառով դա չենք կարևորում:
 
Ինչ վերաբերվում է իռլանդացիների հասցեին սուլոցներին, ապա մի սադրեք տանտիրոջը, երբ հյուր եք գալիս նրան», ասել է վարչապետը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր