211652_close_icon
views-count46801 դիտում article-date 12:16 10-06-2021

Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. բախվել են Toyota Rav-4-ն ու «Ջորին». կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 11-00-ի սահմաններում Արտաշատ-Բերքանուշ գյուղամիջյան ճանապարհին՝ ժողովրդին հայտնի Դալարի խաչմերուկում, բախվել են Toyota Rav-4 և ВАЗ 2101 մակնիշի ավտոմեքենաները։

Ինրպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի «միջին ծանրություն» ախտանիշներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի տեսուչ Սասուն Աղաբաբյանն ու ավագ տեսուչ Արտյոմ Բեկլարյանը։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Արմեն Գաբրիելյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+

Նմանատիպ նյութեր