211652_close_icon
views-count3991 դիտում article-date 00:01 10-06-2021

Հունիսի 20-ին պիտի մի այնպիսի անձնակազմ ընտրենք, որն ի վիճակի կլինի մեզ հասցնել նպատակակետին. Արշավիր Ղարամյան

Հայաստանի Հանրապետությունն անկախությունից ի վեր կարծես թե, ինչպես ինքնաթիռ, հայտնվել է տուրբուլենտ հոսանքի մեջ և ո՛չ մի կերպ չի կարողանում դուրս գալ դրանից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը:

«Հայաստանի Հանրապետությունն անկախությունից ի վեր կարծես թե, ինչպես ինքնաթիռ, հայտնվել է տուրբուլենտ հոսանքի մեջ և ո՛չ մի կերպ չի կարողանում դուրս գալ դրանից:

Տուրբուլենտ հոսանքում հայտնված ինքնաթիռները, սովորաբար, եթե.

Ա) տեխնիկապես բարվոք վիճակում են լինում և փորձառու, արհեստավարժ անձնակազմ են ունենում,

Բ) կամ նույնիսկ տեխնիկական ոչ բարվոք վիճակում են լինում, բայց կրկին փորձառու, արհեստավարժ անձնակազմով...

Որպես կանոն, կարողանում են հաղթահարել այդ հոսանքը և շարունակել թռիչքը՝ ուղևորներին կամ ուղեբեռը հասցնելով նպատակակետին։

Իսկ եթե ինքնաթիռը տեխնիկական բարվոք վիճակում է, բայց անձնակազմը՝ ո՛չ փորձառու է և ո՛չ արհեստավարժ՝ ապա շատ դեպքերում այն կա՛մ կործանվում է, կամ էլ, լավագույն դեպքում, հասնում նպատակակետին՝ հոգեկան ու ֆիզիկական վնասվածքներով ուղևորներով կամ ջարդված, փշրված ուղեբեռով:

Պատկերացնո՛ւմ եք ինչպիսի ավարտ կունենա այն ինքնաթիռի թռիչքը, որը հայտվել է տուրբուլենտ հոսանքի մեջ և գտնվում է տեխնիկապես ոչ բարվոք վիճակում՝ ոչ փորձառու, արհեստավարժ անձնակազմի կառավարման, ղեկավարման ներքո:

Հիմա հասկանո՞ւմ եք, թե իրականում ո՛ր ինքնաթիռը և ո՛ր անձնակազմն է Հայաստանի ներկա իրավիճակին համապատասխանում, և ինչպիսի ապագայի «հեռանկարներ» կարող են առաջանալ:

Կարծում եմ, որ ամեն ինչ պարզ է, և հունիսի 20-ին պիտի մի այնպիսի անձնակազմ ընտրենք, որն ի վիճակի կլինի մեզ հասցնել նպատակակետին... կամ էլ, հակառակը, չի հասցնելու նպատակակետին։

Ընտրությունը մերն է»,- գրել  էնա։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր