5234 դիտում
10:32 26-05-2019
ԼՂՀ գլխավոր դատախազին պահանջում եմ ուսումնասիրել Ջիվան Աբրահամյանի ելույթում հնչեցված սպառնալիքները` ուղղված Բակո Սահակյանին. Արշավիր Ղարամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել է ԼՂՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանին` պահանջելով ուսումնասիրել մայիսի 25-ին Ազատության հրապարակում կայացած հանրահավաքի կազմակերպիչներից մեկի` Ջիվան Աբրահամյանի ելույթը, որը պարունակում է սպառնալիքներ` ուղղված ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին:
«Դիմում եմ ԼՂՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանին և պահանջում եմ ուսումնասիրել սույն թվականի մայիսի 25-ին ՀՀ մայրաքաղաք Երևանի Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում հավաքի կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանի ելույթում հնչեցված` ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի նկատմամբ բռնություն գործադրելուն ուղղված սպառնալիքները:
Կոչ եմ անում նախապատրաստել նյութեր և ԼՂՀ քրեական օրենսգրքով նախատեսված համապատասխան հոդվածի կամ հոդվածների հանցանցակազմերի առկայության դեպքում քրեական գործ հարուցել համապատասխան իրավական գնահատական տալ վերջինիս արարքին։ Սույն գրառմանը կից հրապարակում եմ Ջ. Աբրահամյանի ելույթի վերը նշված դրվագի տեսաձայնագրությունը»,- գրված է հայտարարությունում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
25757 դիտում
12:20 01-08-2018
Անթույլատրելի եմ համարում «հողերի հանձնման» կեղծ օրակարգի առաջ քաշումը. Արշավիր Ղարամյան
2753 դիտում
22:09 02-09-2019
«Ներքաղաքական գործընթացներում անթույլատրելի է կարմիր գծի անցումը». Արցախի հերոս Արշավիր Ղարամյան. 168.am
Այս բաժնից
742 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
619 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
424 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը