1760 դիտում
16:35 09-06-2021
Հյուս. Կորեայի մարզիկները չեն մասնակցելու Տոկիոյի օլիմպիական խաղերին
Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) հաստատել է, որ հյուսիսկորեացի մարզիկները չեն մասնակցելու Տոկիոյի օլիմպիական խաղերին: Այս մասին ասել է կազմակերպության ներկայացուցիչ Մարկ Ադամսը:
Դեռևս ապրիլին է Հյուսիսային Կորեան հայտարարել, որ կորոնավիրուսի պատճառով մտադիր է հրաժարվել խաղերի մասնակցությունից: Այս մասին ՄՕԿ – ԿԺԴՀ երկամսյա բանակցությունները արդյունավետ չեն եղել:
ՄՕԿ-ի գործկոմը մարզաձևերի միջազգային ֆեդերացիաներին կոչ է արել անհապաղ վերաբաշխել ԿժԴՀ-ի մարզիկների պատկանած ուղեգրերը:
Որոշումն ընդունվել է այն մարզիկների շահերը բավարարելու համար, ովքեր ունեն օլիմպիական վարկանիշին գրեթե հավասարազոր միավորներ:
Արժե նշել , որ Հարավային Կորեայի Հանրապետությունը չի պատրաստվում բոյկոտել խաղերը:
Նմանատիպ նյութեր
2323 դիտում
18:05 15-10-2019
Փհենյանում Հյուս. Կորեայի և Հարավ. Կորեայի միջև հանդիպումն անցել է առանց հանդիսականների. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2356 դիտում
17:37 06-07-2020
Տոկիոյի քաղաքային իշխանությունը նախապատրաստվում է օլիմպիական խաղերին
Այս բաժնից
3961 դիտում
23:34 18-04-2024
Արթուր Դավթյանը դուրս եկավ Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ
898 դիտում
22:06 16-04-2024
19 հայ բռնցքամարտիկներ կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը
862 դիտում
15:08 16-04-2024
Հունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը