211652_close_icon
views-count1421 դիտում article-date 11:12 09-06-2021

Կորոնավիրուսի 99 նոր դեպք. կա 11 մահ

Հունիսի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 223384 դեպք, որոնցից 214690-ն` առողջացած, 4474-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3129 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1111596 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 3530 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 99 նոր դեպք: Ունենք 81 առողջացած և 11 մահվան դեպք:

Նմանատիպ նյութեր