211652_close_icon
views-count1343 դիտում article-date 19:30 08-06-2021

Հրաձգուհի Էլմիրա Կարապետյանը Եվրոպայի  առաջնությունում գրավեց պատվավոր 5-րդ տեղը

Հրաձգուհի  Էլմիրա Կարապետյանը հաջող քննություն բռնեց Խորվաթիայի Օսիեկ քաղաքում անցկացված Եվրոպայի  առաջնությունում:

Երևանցի մարզուհին  ատրճանակավարների մրցաշարում  հաղթահարեց նախնական փուլերի արգելքները և մտավ եզրափակիչ ությակ: Վճռական կրակահերթերում նա արդարացրեց սպասելիքները: 10 մ. հեռավորությունից, 60 կրակոցով վաստակեց 575 միավոր, սահմանեց անձնական ու  համապետական նոր ռեկորդ և գրավեց պատվավոր հինգերորդ տեղը:

Զուգահեռաբար անցկացվեց նաև երիտասարդական առաջնությունը: Ավագ թիմակցուհու հաջողությունը կրկնեց  բանակային Հայկ Բաբայանը: Հրացանակիրների մրցաշարում նա նույնպես մտավ եզրափակիչ, վաստակեց 623,5 միավոր և եզրափակեց մրցանակային վեցյակը:

Հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանն ասաց, որ մինչ մրցումները նույն՝  Օսիեկ քաղաքում մեր նշանառուները անցկացրել են ուսումնամարզական հավաք: Այն լիովին ծառայել է նպատակին: Այդ մասին վկայել են  մրցումային բնույթի   փորձնական կրակահերթերը: Բարձր արդյունքներ են գրանցվել, որոնց կրկնելը, ավաղ, առաջնությունում չի ստացվել:

Հավաքականի ղեկավարը  նաև ասաց, որ Էլմիրայի ցուցանիշը վարկանիշային է,  բայց սպասենք մինչև պաշտոնական հրապարակումը:

Նմանատիպ նյութեր